Մեր մասին

Կայքի նպատակն է ներկայացնել ժամանակակից մանկագրությունը, ինչպես նաև մատաղ սերնդի մեջ սեր և հարգանք սերմանել գրականության և հայոց լեզվի հանդեպ։ Կայքում տեղ են գտնում ժամանակակից մանկագիրների և մանուկների գրական ստեղծագործությունները, որոնք մասնակցում են «Հասկեր» մանկապատանեկան գրական մրցույթին։

«Հասկեր» մանկապատանեկան գրական ստեղծագործական մրցույթը հիմնադրվել է 2015թ․։ Նպատակն է զարգացնել օժտված երեխաների ստեղծագործական տաղանդը և մատաղ սերնդի մեջ սեր ու հարգանք սերմանել հայոց լեզվի և գրականության հանդեպ։ Մրցույթին ուղարկված առավել հաջող գործերից ամեն տարի կազմվում է «Հասկեր»  ժողովածուն, որտեղից էլ ընտրվում են հաղթող գործերը։ Մրցույթի հովանավորն է «Էդիթ պրինտ» հրատրակչությունը։ Մրցույթը կազմակերպում և համակարգում է «Գրական կայրան» հ/կ։