Մրցույթներ

Երկնքից մի աստղ ընկավ

«Հասկեր» գրական մրցույթ

Գիշերային մութ երկնքում ես մի փայլուն  աստղ տեսայ ու նկատեցի, որ այն մօտենում է ինձ: Աստղը մարդ դարձաւ և ինձ ասաց․ «Իմ քոյրը կորել է: Ես ուզում եմ իրեն գտնել: Արդեօք կօգնե՞ս ինձ , չքնա՛խ Մարիա»: Ես պատասխանեցի. «Այո՛, իհարկէ»:

Ճանապարհ ընկանք ու տեսանք մի գեղեցիկ վարդ: Վարրդին հարցրինք, թէ որտեղ է Աստղիկի քոյրը: Նա պատասխանեց.

— Շատ հեռու-հեռու, եօթ լեռներից այն կողմ, Քամիների երկիր կայ: Այդտեղ գնալով՝ կը գտնեք Աստղիկի քրոջը:

 Ճանապարհ ընկանք: Տարբեր փորձութիւններ անցանք և բոլորը յաղթահարեցինք: Երբ հասանք Քամիների երկիր, տեսանք մի փոքրիկ թռչուն: Նրան հարցրեցինք, թէ որտեղ է Աստղիկի քոյրը: Արդեօք նա տեսե՞լ է նրան: Թռչունը պատասխանեց.

-Այո՛, ես տեսել եմ նրան: Քամիների թագաւորը սիրահարւել է Աստղիկի քրոջը , տարել իր պալատ և պահում է նրան այնտեղ: Արքան որոշել է ամուսնանալ նրա հետ: Չէ՞ որ Աստղիկի քոյրը այնքա՜ն գեղեցիկ է:

Երբ այս ամենը իմացանք, ամեն ինչ արեցինք, որ պալատ մտնենք: Մեծ դժւարութեամբ մտանք ներս: Տեսանք մի սենեակ, որը շատ գեղեցիկ էր: Գետինը սփռված էր վարդի թերթիկներով, պատերը բիւրեղից էին, իսկ աթոռն ու սեղանը՝ ոսկուց: Կենտրոնում մի շատ գեղեցիկ գահ կար, որը պատրաստված էր ոսկուց և ադամանդներից: Յանկարծ ուժգին փոթորիկ սկսւեց, և մենք նկատեցինք վայելչակազմ մի մարդու: Պարզվեց, որ նա Քամիների թագաւորն էր: Արքան գնաց ու նստեց իր թանկարժեք գահին և հարցրեց մեզ, թէ ինչպէս ենք մտել պալատ: Մենք նրան պատմեցինք ամբողջ եղելութիւնը և խնդրեցինք, որ ազատ արձակի Աստղիկի քրոջը: Քամիների թագաւորը մերժելով ասաց, որ պետք է երեք փորձութիւնների մասնակցենք և եթէ բոլորը յաղթահարենք, Աստղիկի քրոջը կազատի: Մենք համաձայնեցինք: Մասնակցեցինք փորձութիւններին և մեծ դժւարութեամբ, բայց պատւով յաղթականած դուրս եկանք այդ փորձութիւններից: Քամիների թագավորը զարմացաւ, բայց Աստղիկի քրոջը, իր խօսքի համաձայն, ազատեց: Վերադարձանք իմ երկիրը: Աստղիկը և իր քոյրը մինչև երկնային հայրենիք վերադառնալը,  որպէս շնորհակալութիւն նվիրեցին ինձ մի փայլուն շոր և թագ: Ես էլ նրանց շնորհակալութիւն յայտնեցի: Երբ  նրանք թռան երկինք, ես նրանց ասացի․

— Մինչ հանդիպում, փայլո՛ւն և գեղեցի՛կ աստղիկներ:

Երկնքից երեք խնձոր ընկավ. Մէկը՝ ին ձ համար, երկրորդը՝ Աստղիկի, իսկ երրորդը՝ Աստղիկի քրոջ համար:        

ՄԱՐԻԱ ՆԵՐՍԷՍԵԱՆՍ 

Թեհրան,   5-րդ դասարան    

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով