«Հասկեր» գրական մրցույթ
Մեր այգում մի վարդ կա: Ես նրա անունը խռովկան եմ դրել, որովհետև նա շատ շուտ է նեղանում: Նա խնդրում է, որ մենք իրեն խռովկան չասենք: Բայց այդ խռովկան վարդը շատ նուրբիկ է. հենց որ նրա թերթիկները քաշում են, նա բարձր ձայնով լալիս է, և չի ուզում, որ ինչ-որ մեկն իրեն իր արմատից բաժանի: Մի օր մենք որոշեցինք հաշտվել և այլևս չվիճել: Երկուսս էլ համաձայնեցինք: Վարդն առաջարկեց, որ ես նրան ոչ թե «Խռովկան», այլ «Սիրուն վարդ» ասեմ:
ԱՆՆԱ ՆԵՐՍԷՍԵԱՆՍ
Թեհրան, «Թունեան» դպրոց, 4-րդ դասարան