Ժաննա Աբրահամյան

Մեծ եղբայրը

Գիտե՞ս, փոքրիկ իմ եղբայր,
Ով էր Հայկը աժդահ,
 Բելին հաղթող քաջ մի այր,
Հայ էր` ուժեղ ու անահ։
Իսկ Դավիթը Սասունցի,
 Հայորդի էր, դյուցազուն,
Ահն էր Մսրա Մելիքի,
Ամուր բերդ էր հայոց սյուն։
Անդրանիկն էլ զորավար
Մեծ Վարդանի հետնորդն էր,
Եկ ես ու դու, իմ եղբայր,
Չմոռանանք պարտքը մեր։

Ժաննա Աբրահամյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով