ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Աշուն

Աշունը ցուրտ ամպրոպներով,

Մրսեցնում է տերևներին,

Հեռացնում է մայր ծառերից

Ու կուտակում մայթերին։

Ներկապնակը ձեռքին,

Նկարչի պես նկարում,

Վազվզում է ճանապարհին

Ով զգեստ չունի, արագ ներկում։

Անձրևը գետինը դարձրել է հայելի

Եվ արևը խռոված մտավ իր տունը էլի…

Հայրենիք

Հորինած չէ մեր աշխարհը

Այնպես փայլում են մատյան գրերը

Յուրաքանչյուր մարդ գրքի համար

Րոպե անգամ չի վարանի պաշպանելու համար

Երազանքներ կկատարի հայրենիքը մեր

Նորից բարություն և իմաստություն կնվիրի մեզ

Իրական է հայոց աշխարհը մեր

Քանի հոգատար ենք հայրենիքի նկատմամբ։

Հանելուկներ

Դեղնավուն մի թռչուն,

Կարմրավուն կտուցով,

Տոտիկ-տոտիկ քայլելով,

Մոր ետևից շարքով,

Քայլում է շորորալով։

(Ճուտիկ)

Այն ինչն է, ինչը,

Որ փշոտ է, բայց վարդ չէ,

Չարաճճի է ու խաղող սիրող,

Փշոտ գնդակ է, բայց եղինջ չէ,

Դե գուշակիր՝ այդ ի՞նչ է։

(Ոզնի)

Կանաչ է, թռվռան,

Լպրծուն ու երկկենցաղ

Պուտիկներով ու վախկոտ

Երեք մատով կռկռան։

(Գորտ)

Արեն Ավանեսյան

Երևանի թիվ 155 դպրոց, 3-րդ դասարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով