ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Հանելուկներ

Ապրում է նա վանդակում,

Գեղեցիկ է ու սիրուն,

Ինչ ասես կկրկնի,

Թե կարող ես գուշակիր:   (թութակ)

Օվկիանոսի բնակիչ եմ,

Դեղին, ազնիվ մետաղից եմ,

Ուռկանիդ մեջ, որ հայտնվեմ

Ցանկությունդ կկատարեմ: (Ոսկե ձկնիկ)

Ձեռքիս ունեմ հզոր փայտիկ,

Խոսքեր ունեմ բարդ ու միստիկ,

Խրատ կտամ չարին անչափ,

Բարուն բարիք, ուզածի չափ: (Փերի)

Քանի փոքր եմ` պոչ ունեմ,

Ջրում անվերջ լողում եմ,

Հենց մեծանում` ցատկոտում,

Կռկռում եմ ու երգում: (Գորտը)

Չար եմ բոլոր գազաններից,

Հայտնի եմ ձեզ հեքիաթներից,

Թե որսորդ չես, փորձիր հապա,

Տատիկիդ տուն հասցրու գաթա:      (Գայլը)

Ման է գալիս վազեվազ,

Հեզիկ, նազիկ փափկամազ,

Պոչը երկար, քիթը սուր,

Թե կորող ես անունը տուր:  (Աղվեսը)

         Մարի Ղուշչյան
Երևանի Լևոն Միրիջանյանի անվան 155 դպրոց 
3-րդ դասարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով