ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Նապաստակն ու սկյուռիկը

Մի օր նապաստակը գնում է անտառ, որպեսզի խնձոր հավաքի իր ձագերի համար: Ճանապարհին նա հանդիպում է սկյուռիկին և խնդրում օգնել իրեն: Սկյուռիկը բարձրանում է ծառը և թափ տալիս բոլոր խնձորները: Նապաստակը նկատում է, որ ծառի ամենավերևի ճյուղին դեռ երկու խնձոր էլ կա: Նա սկյուռին համոզում է, որ դրանք էլ գցի: Բայց երբ սկյուռիկը բարձրանում է ծառի ամենաբարձր ճյուղին, այլևս չի կարողանում իջնել: Նապաստակը վերցնում է խնձորները և վազում տուն, իսկ խեղճ սկյուռիկը մնում է ծառի ամենաբարձր ճյուղին:

Գայանե Պետրոսյան
Երևանի Լևոն Միրիջանյանի անվան 155 դպրոց
  3-րդ դասարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով