ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Թումանյանին

   Ահա հսկան մեր գրերի,

Հայաստանի ու մայր լեզվի,

Ահա հսկան մեր սիրելի,

Մեր պաշտելի ու գգվելի:

Ահա գահին բազմած արքան, 

Մեր Թումանյանն ու քաջ ծառան:

Ահա կատուն գանգատվող, 

Ահա մեր հարսը լացող, 

Ահա Գիքորը միամիտ,

Եվ Ախթամարը վճիտ,

Ահա Փարվանան վեհափառ,

Որ կտրիճները պահում են պայծառ:

Ու այս ամենի կողքին

Կանգնած է հսկա Օհաննեսի ոգին:

                               

                                        Կանչ ծաղիկներին

Եկեք ինձ մոտ, ծաղիկնե՛ր,

Ձեզ տամ սիրուն անուններ,

Միասին երգենք 

Ու պարենք ողջ գիշեր:

 Եկեք գույներ հագցնեմ ձեզ,

Որ դուք փայլեք միշտ պես-պես,

Անրջենք միասին,

Երազենք ամբողջ տարին:

                                           Իմ Գյումրի

 Սիրում եմ քեզ իմ Գյումրի,

Դու իմ տունը հայրենի,

Իմ քաղաքը սիրելի,

Թեև անշուք, բայց հարազատ 

Փողոցներ իմ պաշտելի:

Ծնվել եմ ես այս հողում,

Մեծացել եմ քո գրկում,

Քո ջուրն է ինձ զովացրել,

Ջերմ օդդ է ինձ շունչ տվել:

Վշտերիդ մեջ դարավոր

Միշտ ժպտացել ես անհուն,

Լքողներին մեղավոր

Ընդունել ես նորից տուն:

Ուր էլ լինեմ, չեմ մոռանա

Մեղմիկ զեփյուռդ հաճելի,

Ուր էլ գնամ, քեզ կսիրեմ,

Դու հույս, երազ, ի՛մ Գյումրի:

                                Իմ քաջ հայրենիք 

 Դու իմ երկիր հայրենի, 

Իմ մայր հողը սիրելի,

Կանգուն ես դու դարերով,

Աստծու շնորհած ուժով:

 Դարեր անցան, գնացին,

Վշտերդ սիրտդ մաշեցին,

Սակայն քո ուժը մնաց,

Դու ապրեցիր պաշտպանված:

 Դու կռվեցիր հավատով

Պատերազմում սոսկալի,

Քո հավատը քեզ փրկեց,

Եվ քեզ Աստված կյանք տվեց:

                                         Հայկական բանակ

 Բանա՛կ հայկական,

Դու միշտ թշնամուն

Սարսափի մատնող,

Մեծ ուժ հաղթական:

 Դու միշտ կռվել ես 

Ուժով ահռելի, 

Երբեք չես լքել 

Դաշտը հայրենի:

 Արիիդ հարվածով

Շատ զոհեր տվել,

Դու դուրս ես եկել

Միշտ հաղթանակով:

 Աշխարհն իմանա,

Ոչ ոք իր կյանքում 

Հայկական բանակ 

Չի էլ ունենա:

                                       Հիշողություն

 Ուզում եմ քայլել 

Առվակի մոտով,

Ծանոթ տեղերով

Եվ ամբողջ գյուղով:

Ուզում եմ նստել

Ծանոթ մի քարի,

Որ չեմ մոռացել

Ես այսքան տարի:

Ուզում եմ տարվել 

Վառ երազներով,

Եվ նորից քայլել 

Ծանոթ ճամփեքով:

Ուզում եմ պառկել

Ավազի վրա, 

Եվ պատկերացնել 

Երկինք գիշերվա:

Ուզում եմ նստել

Այն առվի ափին,

Որ վախեցել եմ

Մանուկ հասակին:

                              Աշնան ծաղիկներ

 Աշնա՛ն ծաղիկներ,

Դուք մեղմ ու տխուր 

Դողում եք դուք հեզ

Դաշտերում տրտում:

Աշնա՛ն ծաղիկներ,

Անգույն ու սառած,

Մրսում եք դուք հեզ

Ու սառչում դրսում:

                                 Գարնան զարթոնք

 Գարուննե՛ր, բացվեք ամբողջ աշխարհով,

Գարուննե՛ր , եկեք սարով ու ձորով,

Գարուննե՛ր, եկեք խինդ ու ծիծաղով,

Գարուննե՛ր, եկեք ծաղկով, բուրմունքով,

Ծաղիկնե՛ր, բացվեք, ծառե’ր բողբոջեք,

Բերքով, բարիքով աշխարհը լցրեք:

Լուիզա Բաղդասարյան
Հայաստան, Շիրակի մարզ
Գյումրի, թիվ 10 հիմնական, 6-րդ դասարան


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով