ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Մեր սրտի գարունը

Գարուն եկավ, արև ելավ,

Արև ելավ, բարիք բերավ,

Մի փունջ սիրուն Ծաղիկ բերավ,

Մարտի ութին նվեր եղավ:

Աղջիկներին, սիրուն-սիրուն

Ուրախություն ու սեր բերավ:

Ամանորի գիշերը

Մի օր, Ամանորի գիշերը ես թաքնվել էի, որ Ձմեռ պապիկին տեսնեմ։ Ախր շատ էի ուզում։ Երբ նա մտավ մեր տուն, ես տեսա Ձմեռ պապիին։ Նա ինձ ժպտաց և ասաց․  
-Հո՜, հո՜, հո՜, Ալե՛ն, արի ես քեզ տանեմ իմ աշխարհը։
Ես մեծ ուրախությամբ համաձայնեցի։ Ուրախությանս չափ ու սահման չկար, քանի որ իմ համար դա իրոք հրաշք էր ։ Մենք գնացինք։ Այնտեղ շատ գեղեցիկ էր ու գունավոր, իսկ մի սենյակում,  ուր կանգնած էր աշխարհի ամենամեծ ու գեղեցիկ տոնածառը, շա՜տ խաղալիքներ կային։ Դրանք երեխաների երազանքներն էին, Ձմեռ պապն էր պատրաստել, որ ամանորի գիշերը կատարի բոլորի երազանքները։ Հանկարծ, տոնածառի տակ տեսա իմ ուզած խաղալիքը, որը շատ էի երազում ունենալ և այդ մասին գրել էի Ձմեռ պապին։ Արագ նայեցի Ձմեռ պապին, նա ժպտաց ինձ ու հասկացավ, թե ի՞նչ եմ ուզում հարցնել և ասաց․
-Մոտեցի՛ր և վերցրու, այն քոնն է, քո երազանքը։
Արագ վազեցի մեծ ու լուսավոր տոնածառի մոտ, վերցրեցի իմ խաղալիքը, ամուր գրկեցի Ձմեռ պապին ու ես էլ,  որպես շնորհակալություն, դարձա նրա օգնականը։ 

Ալեն Հարությունյան
Երևան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
Արևմտյան դպրոց-պարտեզ, 3․2 դասարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով