ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Չգիտեմ՝ ի՞նչ գրել

Ցուրտ առավոտ էր։ Անձրևի մանր կաթիլները թակում էին պատուհանը: Նրանք,կարծես, ուզում էին մտնել ներս։ Լսվում էր թռչունների ու քամու միասնական մեղմ մեղեդին: Պատուհանից երևում էր թե ինչպես էին թռչունները երամներով չվում տաք երկրներ։ Քամին մեղմ օրորում էր ծառի տերևները: Նա ինձ շշնջում էր, որ արդեն ստեղծագործելու ժամանակն է։ Ես չէի կարողանում ընտրել՝ ի՞նչ թեմայով մտքերս շարադրել: Անհանգիստ հարցնում էի շուրջս բոլորին, նայում էի պատուհանից, բայց միևնույն է՝ մտքերս չէին հավաքվում։ Կարծես ժամանակը մի պաահ կանգ էր առել։ Ես փորձում էի, բայց ապարդյուն: Մտքերս սառել էին, ասես երբեք էլ միտք չեմ ունեցել: Երբեք էլ չեմ մտածել ու ստեղծագործել: Արև էի ուզում: Ուզում էի, որ տաքացնի, հալեցնի մտքերս, դարձնի անձրևի կաթիլների պես ուրախ: Ուզում էի րոպե առաջ ազատվել սառած մտքերից: Հանկարծ հասկացա, որ մարդ կարող է մտածել և ստեղծագործել ցանկացած ժամանակ, ցանկացած տարիքում, բայց այն լավ կստացվի, եթե ստեղծագործությանդ մեջ լինի արև, շունչ, ոգի և սեր:

Միլենա Հարությունյան
Երևան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, 7․3 դասարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով