ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Կրակայրիչը

Կրակայրիչը

Սուրճի հայացքը

վառեց աչքի բոցից:

Ես՝ կրակայրիչ,

իսկ դու՝ մի կում սուրճ:

Ձայնալարերս պատռվում են,

որ դու հավատաս

աչքերիս գինովցած:

Երկու պարզ լճեր

լողում են ահա

քո կերպարանքում:

Մայրս ստեղծեց կապույտ երկինքը

և այնտեղ դրեց իմ մոլորակը,

աստղ ու լուսին կախեց վերևից

ու հեռու փչեց այդ մոլորակին:

Չհիշեցի՞ր երազդ.

մոռացա՞ր, որ աչքերիս հետ էիր խաղում,

ժպիտս առել էիր թևիդ տակ

ու ման էիր տալիս քաղաքով:

Իմ կումը կիսատ մնաց.

երբ քմծիծաղդ մոտեցրիր

մի քայլ ծիծաղով…

Դռների աշխարհում էի հայտնվել,

փորձում էի բացել կողպեքները,

բայց ստերը բուսնում էին

մոլախոտից արագ…

Հեղինե Մեխակյան
Շիրակի մարզ, Ղարիբջանյան գյուղի միջնակարգ դպրոց, 9-րդ դասարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով