ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Մտքերիս շերեփը փոշոտվել է

Մտքերիս շերեփը փոշոտվել է.

Նրանք շերեփվում են արցունքով,

Աներևույթ երևույթներում

 Շերեփս է գդալդ դարձել:

Անխորհուրդ խորհրդավոր քո աչքերում

 Թեյերս պարում են գդալվելով,

ՈՒ անվայրկյան սպասում են

Ձեռքիդ գդալի շաքարվելուն:

Երկնքում  անձրևում ու լալիս ես

Մայթերում երթևեկում, ման գալիս,

Իմ մտքի շերեփը փոշոտվում է

Քո մտքի շողշողուն ցեխերից:

Երբ նրա կարմրաթուշ աչքերը ժպտում են ինձ,

Սիրտս հանում է իր լայներիզ գլխարկը

ՈՒ հայացքով բռնվում ինձնից.

Հասկանում եմ՝ դեռ մանուկ եմ:

Երբ ճակատագիրը բացում է դռներն իր

ՈՒ բաժակիդ մեջ լցնում իր քաղցր գինին,

Երբ ապառաժները վերցնում են գրիչը

ՈՒ հեռվից նայում քո շրջազգեստին,

Շշնջում եմ` դու էլ մանուկ ես:

Երբ զեփյուռը համբուրում է ամպերը,

ՈՒ երկնակամարը շողում է կայծակ,

Երբ նա լի հույսով հանում է փայտից ոտնամանը

Ու անձրևանոցով ծածկում իրեն,

Աղոթում եմ` նա ևս մանուկ է:

Ես  լսում եմ քո ոտաբոբիկ բղավոցները,

Որ ես մանուկ  չեմ,

Որ դու մանուկ չես,

Որ խառնել եմ ես

Իմ կարմրաթուշ աչքերի ներկան,

Քո շրջազգեստի դառը անցյալը.

Նրա անկողնու լուռ ապառնին էլ 

Խառնել եմ կրկին:

Արմենուհի Բախչինյան
Գյումրի, թիվ 6 հիմնական դպրոց, 9-րդ դասարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով