ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Ամառ

Խինդ ու ծիծաղ, մանկան ճիչ,

Զվարթ, ուրախ պարզ երգեր,

Կյանք պարգևող մանկան նինջ,

Լույս ու ծաղկի մի հեղեղ:

Ուրախ, զվարթ մանուկներ,

Նույնքան ուրախ տաք ամառ,

Ժպիտ անուշ, տաղ ու սեր

Երազանքներ խանդավառ:

Գարուն

Դուք ծաղիկներ իմ սիրուն,

Գարնան խորհուրդ լուսավոր,

Հազար բույր ու հազար գույն,

Թերթիկներին ձեր շաղոտ:

Դուք եք արև ու գարուն,

Զարթոնք, երազ, նաև կյանք,

Դուք եք այսպես զարդարում

Իմ  երիկիրը՝ կոչվող Հայք:

Վանիկ Մելքոնյան

Երևան, «Փոքրիկ իշխան» կրթահամալիր, 6ա դասրան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով