ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Հեռանալուց առաջ

Հեռանալուց առաջ չմոռանաս
Թողնել ջերմությունդ ափերիս մեջ,
Որ ձմռան ցրտին շատ չսառչեն
Հիշողություներն ափերիս մեջ։

Հեռանալուց առաջ չմոռանաս
Փակել դռները այն ճանապարհի,
Որը մենք հեշտ կանցնեինք,
Թե՛ չվախենայիր ճանապարհից։

Հեռանալուց առաջ չմոռանաս նաև՛,
Որ պետք է մի օր վերադառնաս,
Ափերս վաղուց այնքան են սառչել՜,
Նրանց չի հաջողվի ինքնուրույն բացվել։

 Անահիտ Խաչատրյան,
 ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր,

ԱԱՊՔ-ի դիզայնի բաժնի առաջին կուրսի ուսանողուհի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով