ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Մի կտոր կյանք

Ծառից տերև ընկավ ցած,

Գունատված ու չորացած,

Քամին փչեց ու տարավ

Մինչև երկինք բարձրացավ:

Մանուկները նկարիչ

Զարմացան ու ժպտացին,

Ծառից ընկավ

Երկինք հասավ…

ՈՒ նո՜ր էջից նկարեցին:

      

  Լավատեսը

Թռչունները  ծլվլում

Մարդու քունն են խանգարում,

Բայց  մայրիկս միշտ ժպտում,

Հացից բաժին  է հանում,

Թե  մեր փոքրիկ երգիչներին,

Պետք է հացը ժամանակին:

Ծիծաղում ենք , բայց որ անկեղծ

Մի խումբ երգի՜չ արդեն ունենք…

Մայր Հայաստանի իմ

Մայր Հայաստան իմ,

Իմ փոքրիկ անկյուն.

Ի՛մ տուն,

Ի՛մ արև,

Ի՛մ  երջանկություն:

Հպարտ եմ, ուրախ,

Որ հայ եմ ծնվել,

Հայի օջախի

Զավակն եմ ես հեզ:

Խոստանում եմ ես

Լավ մարդ մեծանալ

Ու Հայրենիքիս

Պիտանի դառնալ:

 Վահրամ Պողոսյան
Ջերմուկի թիվ 3 միջն. դպրոց, 4-րդ դաս.

                                                                                                

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով