Լինում է, չի լինում մի թագավոր է լինում: Նա մի հրաշալի այգի է ունենում, որտեղ աճում են աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկները: Դրանց բույրը արբեցնում էր բոլորին:
Մի անգամ, երբ թագավորը շրջում էր այգում, հանկարծ նկատեց, որ մի գույնզգույն թիթեռ նստել է ծաղկի վրա: Նա փորձեց բռնել թիթեռին: Սակայն որքան մոտենում էր ծաղկին, այնքան ծաղիկն ավելի էր հեռանում՝ կարծես կախարդական լիներ: Այգում, հենց մրգատու ծառերի կողքին, քչքչան առվակ կար: Ծաղիկն այդ առվակի միջով հանգիստ լողում էր՝ հաղթահարելով ցանկացած խոչընդոտ: Նա կարծես ճանապարհորդում էր՝ խղճալով ու փրկելով թիթեռնիկի մեկ օրվա կյանքը: Մթնեց, սակայն թագավորին չհաջողվեց բռնել այդ ծաղկին և արդեն ուժասպառ վերադարձավ պալատ: Ծաղիկն իսկապես կախարդական էր:
ՈՒԶՈՒՄ ԵՍ ՀԱՎԱՏԱ՛, ՈՒԶՈՒՄ ԵՍ Ո՛Չ
Ես և շնիկս զբոսնում էինք այգում: Երկար զբոսնելուց հետո զգացինք, որ քաղցած ենք: Նկատեցինք մի սրճարան, որի վրա գրված էր «Ուզում ես հավատա՛, ուզում ես ո՛չ»: Մտանք ներս և շատ զարմացանք: Ամեն ինչ հեքիաթային էր: Պույ-պույ մկնիկը մեզ մատուցեց տաք շոկոլադ, իսկ պինգվին Վինի Թուխը՝ քաղցրավենիք: Հաճելի երաժշտությունը ապահովում էին յոթ թզուկները: Շատ լավ ժամանակ անցկացրինք, նույնիսկ չնկատեցինք, թե ինչպես օրը մթնեց:
ՊԱՏԱՍԽԱՆ ՆԱՄԱԿ ԾԻՏԻԿԻՆ
Քո նամակը ես կարդացի:
Այդ բառերից շատ հուզվեցի,
Միթե հրաշք մեր քաղաքում.
Ծիտիկներ են սոված ապրում,
Ընկերներիս կհավաքեմ,
Խնդրի մասին ձեր կպատմեմ,
Ու ջանասեր մեր մեծ թիմը
Շուտ կլուծի այդ խնդիրը:
Չորացած հաց, գարի, ցորեն՝
Ձեզ կուշտ ձմեռ կապահովեն:
ՊԱՏԱՍԽԱՆ ՆԱՄԱԿ ԾԻՏԻԿԻՆ 1
Ճստիկ-պստիկ մեր սիրունիկ,
Քնքուշ, բարի իմ լավ ծիտիկ,
Ինձ շատ հուզեց քո նամակը,
Այնտեղ գրված քո խնդրանքը:
Հացի փշուր, ցորեն, հատիկ
Ինչ-որ ընկնի իմ ձեռքի տակ
Քո սեղանին ես կդնեմ,
Եթե չունես կպատրաստեմ:
Ու կսրաքեմ մի մեծ տունիկ,
Որ դու ստեղծես մեծ ընտանիք:
Աննա Ավանեսյան, Երևանի թիվ 117 դպրոց, 5-րդ դասարան