Ապրում էին մի թագուհի ու թագավոր: Նրանք ունեին իրենց մոլորակը և չէին ուզում, որ մյուսներն էլ ապրեն այնտեղ: Նրանք ժողովրդին ուղարկել էին կողքի գորշ և տխուր մոլորակը: Բայց իմաստուն ժողովուրդը գտավ ելքը: Նրանք մեծ պղպջակ փչեցին և ուղարկեցին կողքի մոլորակ՝ թագավորին և թագուհուն: Թագուհին ու թագավորը մտան պղպջակի մեջ և թռան գորշ մոլորակ: Նույն ձևով էլ մյուսները տեղափոխվեցին եսասեր թագավորի ու թագուհու մոլորակ:
Մարի Ավդալյան
Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոց,
3-րդ դասարան