ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Մորս հեքիաթը

***

Աշխարհի չափ գեղեցիկ ես, իմ մայրիկ,
Հոգատար ես ու ամուր պաշտպան,
Երբ ժպտում ես դու բարի,
Արևն էլ է ժպտում աշխարհին անգամ։

Երբ քիթիկս ու ձեռքերս
Սառցակալած վազում եմ տուն,
Դու բացում ես քո թևերը
Ու գրկումդ ջերմացնում։

Ամեն գիշեր ինձ տանում ես
Հեքիաթներով անիրական,
Որ երազս բարի լինի
Ու ես դառնամ գիտնական։

Արեն Ավանեսյան
Երևանի Լ․ Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոց, 3/6 դասարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով