ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Թե ինչպես ձվիկն իմացավ Զատկի մասին

Լինում է, չի լինում մի ձվիկ է լինում։ Այս ձվիկը մի օր որոշում է ճամփորդության գնալ և մարդկանցից ճշտել, թե ինչ է Զատիկը։ Նա  գլորվում, գլորվում է, հասնում է մի երկիր։ Այդ երկրի անունը Զատկաստան էր։ Երկիրն այդպես էր կոչվում, որովհետև այդտեղ առաջինն էին որոշել նշել Զատկի տոնը։ Ձուն գլորվելով, որոշեց մտնել մի տուն և տեսնել, թե ինչպես են նշում։ Մտավ ներս և տեսավ, որ մարդիկ ծիծաղում են, երգում, զատկական խաղեր են խաղում։ Մարդիկ, հենց տեսան ձվիկին, անմիջապես ներկեցին նրան և դրեցին իրենց աճեցրած խոտերի մեջ։

Եվ պատմեցին ձվիկին, որ դեռ հնուց ձուն գարնան, պտղաբերության և Հարության խորհրդանիշն է․․․

                                                                                                               
ԱՐև Յուզբաշյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևմտյան դպրոց, 1․2 դասարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով