ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Ճանապարհորդ ձվիկը

Բակում կար մի մեծ ծառ։ Մի օր փչեց ուժեղ քամին, ու վերևից մի ձու ընկավ ծառի տակ: Բայց չկոտրվեց, քանի որ ընկավ փափուկ խոտերի մեջ։ Ձուն նայեց շուրջբոլորը և գլորվելով գնաց առաջ։ Ճանապարհին հանդիպեց մի նապաստակի և հարցրեց․

-Բարև նապաստակ, կօգնե՞ս ինձ, ես կորել եմ։

-Ես գիտեմ, ուր պետք է գնաս հիմա, -պատասխանեց նապաստակը,- այսօր բոլոր ձվիկները սիրուն համազգեստներով գնալու են Զատիկ նշելու։ Դու արդեն ուշանում ես։ Գնա դերձակ ոզնու մոտ, որպեսզի քեզ համար մի սիրուն համազգեստ կարի։ Ձվիկը լսեց ու գլորվեց դերձակի մոտ։ Ոզնի դերձակը մի գեղեցիկ շորիկ կարեց և ձվիկը հայտնվեց Զատկի տոնի խնջույքին։

Էմիլիա Պապայան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևմտյան դպրոց 1․2 դասարան

 

   

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով