ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Անտեսված գիրքը

  Կար չկար, մի հնամաշ գիրք կար, որը դրված էր գրադարանի ամենաանհրապույր դարակում: Քանի որ այն շատ հին էր, անշուք և հնաոճ, նրան ոչ ոք ուշադրություն չէր դարձնում: Նա չուներ ընկերներ: Բոլորը նրան  ծաղրում էին, իսկ նա տխուր և լուռ հետևում էր գրադարանի անցուդարձին:

 Հանկարծ մի օր գրադարան եկավ մի փոքրիկ գեղեցիկ աղջիկ, որն իր մեծ և խելացի աչքերով նայում էր բազմաթիվ և գունագեղ գրքերին և չէր կողմնորոշվում, թե ո՞րն ընտրի: Երկար փնտրելուց հետո, նա տեսավ մի անգույն ու մաշված գիրք, որն էլ գրավեց նրա ուշադրությունը: Նա մոտեցավ գրադարանավարուհուն և ասաց.

 -Խնդրում եմ, ինձ տվեք վերևում դրված այն հնամաշ գիրքը: Գրադարանավարուհին զարմացած նայեց աղջկան և ասաց.
-Փոքրիկ գեղեցկուհի, ինչու՞ ընտրեցիր հենց այդ անտեսված գիրքը:

 -Որովհետև այն տարբերվում է մնացած գրքերից,- պատասխանեց աղջիկը և վերցնելով գիրքը դուրս եկավ գրադարանից:

Երբ տուն հասավ, անմիջապես մտավ իր սենյակ և սկսեց կարդալ: Գրքում հավաքված էին աշխարհի ամենագեղեցիկ և ամենահետաքրքիր հեքիաթները:
     Որոշ ժամանակ անց աղջիկը՝ ավարտելով   գիրքը, որոշեց գրադարան վերադարձնելուց առաջ վերանորոգել այն: Նա իր հայրիկի օգնությամբ սոսնձեց պոկոտված թերթերը և մաշված կազմը փոխեց՝ գեղեցիկ ու գունագեղ կազմով:
    -Հիմա՛, քեզ կուզեն կարդալ բոլոր երեխաները,- մտածեց աղջիկը և ուրախ-ուրախ մտավ գրադարան…

Թալանչյան Գոհար
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, 2․1 դասարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով