ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Չարաճճի ուռենին

Երբ ես փոքր էի, հայրիկս մեր այգում մի ծառ տնկեց: Շատ անսովոր ճյուղերով ծառ էր: Այն ժամանակ ես դեռ չգիտեի, թե ինչ ծառ է: Երբ մեծացա, շատ էի սիրում նստել այդ ծառի տակ ու մայրիկիս հետ գիրք կարդալ: Երբ մենակ էի նստում ծառի տակ, ինձ թվում էր, թե ծառը դիտավորյալ է իր երկար, կանաչ, գեղեցիկ ճյուղերը ճոճում, որ ինձ հով անի: Մի օր պառկել էի խոտերի մեջ ու Վինի Փուհ Արջուկի գիրքն էի կարդում, մտքերով ամբողջությանբ Վինի Փուի ու նրա ընկերների հետ էի, երբ հանկարծ ինչ որ բան վերևից կպավ մեջքիս, թեքվեցի և ոչինչ չնկատեցի, շարունակեցի կարդալ, նորից ինչ որ բան կպավ գլխիս, կրկին շրջվեցի և՝ ոչինչ, միայն ինձ թվաց, թե ծառի ճյուղերից մեկը մի փոքր ցած էր իջած մյուսների համեմատ:

Երբ պատմեցի ծնողներիս, ինձ վրա ծիծաղեցին: Բայց ես համոզված եմ, որ այդ գեղեցիկ ճյուղերով ուռենին ինձ հետ խաղ էր անում: Նրան դուր էր գալիս, որ ես բարձրաձայն գիրք էի կարդում: Բոլոր բույսերն էլ զգում են, երբ իրենց հանդեպ հոգատար ես լինում, նրանք սկսում են ավելի լավ աճել, ավելի գեղեցիկ ծաղիկներ և համեղ մրգեր տալ:

Ժորա Գիժլարյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, 2․1 դասարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով