ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Եթե երկու գարուն լիներ

Եթե երկնքից ձյան փոխարեն ծաղիկներ թափվեին, մենք տարվա մեջ երկու գարուն կունենայինք։ Աշխարհը կլցվեր տարբեր գույներով, իսկ մեղուները անչափ ուրախ կլինեին։ Կքայլեինք վարդի թերթիկների  միջով և կխաղայինք մանուշակների հետ։ Անսահման գեղեցիկ կլիներ երկիրը, իր երկու գարունով՝ ուրախ ու անուշաբույր։ Քամիների հետ կպարեին ծաղիկների թերթիկները, նեկտարը կտարածվեր օդի մեջ, ու ամեն ինչ հեքիաթային կլիներ։ Ես նորից կհավաքեի ամենանուրբ ու սիրուն ծաղիկները, մի մեծ փունջ կկապեի ու կնվիրեի մայրիկիս․․․

Մարիա Տեր-Ստեփանյան
«Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր
Հյուսիսային դպրոց, 2․3 դասարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով