ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Ծաղկի ճամփորդությունը

Կար չկար՝ մի ծաղիկ: Այն թղթից էր: Ապրում էր Սիների տանը: Նրան բոլորը սիրում էին, համարում էին կենդանի ծաղիկ, բայց ծաղիկն իրեն այդ տանը լավ չէր զգում, որովհետև նրա թերթիկները ծալվում էին: Ծաղիկը երազում տեսել էր, որ ինքն աղջիկ է՝ դեղնահեր, կապտավիզ, կապուտաչյա: Եվ արթնանալով հասկացել էր, որ ինքը ծովի ափին է․ քամին էր քշել բերել նրան ծովափ. «Օ՜յ, ես հիմա կխեղդվեմ»։ Բախտը բերեց, որ մոտակայքում մի երեխա կար: Նա վերցրեց ծաղիկը և իր հետ տարավ տուն: Ծաղկի անունը աղջիկը դրեց Էֆխեյան (որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է վախկոտ): Էֆխեյանին իր անունը բոլորովին դուր չէր գալիս, բայց նա ստիպված էր կրել այն, քանի որ չգիտեր մարդկային լեզուն և չէր կարող բողոքել: Սիների տան տանջանքից հետո, այստեղ Էֆխեյանն իրեն երջանիկ էր զգում: Մի քանի որ անց աղջիկը հոգնեց Էֆխեյանից և նրան նետեց աղբարկղը: Դժվար էր առնետերի մոտ,բայց շուտով առնետներն էլ նրան դեն նետեցին, և Էֆխեյանը ընկավ մի դպրոց, որտեղ ծաղիկներին գրել-կարդալ էին սովորեցնում: Էֆխեյանը այդտեղից գրագետ դուրս եկավ: Եվ նայելով երկինք՝ նկատեց լուսինը և ինչ-որ թռչող գորգ: Հեռվից տեսավ, որ թռչող գորգը ունի աչքեր, քիթ, կանաչ բերան, նարնջագույն ականջներ և մոխրագուն հոնքեր: Սկզբից այդ ամենը նրան սարսափելի թվաց, բայց երբ գորգը ավելի մոտեցավ կարծես սովորական մուլտհերոս լիներ: «Ես միշտ երազել էի այսպիսի գորգ տեսնել, նաև նրանով թռչել»,-մտածեց փոքրիկ ծաղիկը: Այդ պահին գորգ վայրէջք կատարեց:

            Ծաղիկը նրան ասաց.

-Բարև:

-Բարև,-խրոխտ ձայնով պատասխանեց գորգը:

-Ի՞նչ է քո անունը:

-Գորգ, ուղղակի Գորգ:

-Իսկ իմ անունը…- ծաղիկը շփոթմունքի մեջ ընկավ։ Նա բոլորովին չէր ուզում հիշել իր անունը և պատասխանեց.- Ոչինչ:

Երկուսով ընկերացան և Գորգը նրան տարավ երազների աշխարհ: Այնտեղ էին գտնվում Էֆխեյանի «հայրիկն» ու «մայրիկը»: Երջանիկ ընտանիքի անդամները գրկախառնվեցին, և այդ պահին հրաշք կատարվեց: Երեքը, որոնք մի խղճուկ ծաղկընտանիք էին, դարձան թիթեռներ: Բայց ոչ թե սովորական, այլ՝ փերի-թիթեռներ: Հրաշքներ էր գործում այդ ընտանիքը ամբողջ աշխարհով մեկ:

            -Ի՜նչ լավ է, որ ես փերի դարձա…

            Այսպիսով, հրաշքներ կարող են լինել նաև ծաղկընտանիքներում:

Աննա Սիմոնյան,
ք.Երևան, Վահան Զատիկայանի անվան թիվ 90
հիմնական դպրոց, 3-րդ դասարան

ո

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով