ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Տերևը

Մի անգամ տերևը պատրաստվեց ճամփորդելու։ Նա պատրաստեց իր ուսապարկը, դրեց բրդուճները, վերցրեց հեռադիտակը, տաք հագուստ ու գնաց հեռո՜ւ։ Գնաց օտար երկրներ։ Այնտեղ նա շատ ման եկավ, շատ մեծ ծառեր տեսավ, նա շատ ուրախացավ, բայց հետո տխրեց, որովհետև կարոտեց իր ծառին։ Հետո որոշեց ետ վերադառնալ իր ծառի մոտ։ Հանդիպեց հովիվին, խնդրեց, որ տանի իր ծառի մոտ, հովիվը չկարողացավ տանել, հանդիպեց առվակին, խնդրեց, որ ինքը տանի իր ծառի մոտ, նա էլ չկարողացավՃիշտ է, փորձեց օգնել, բայց ավելի վնասեց, խեղճ տերևը քիչ էր մնում խեղդվեր։ Տերևը շատ տխրեց, բայց այդ ժամանակ հանկարծ լսեց քամու ձայնը, վազեց քամու մոտ և խնդրեց, որ տանի իրեն։ Քամին ուժեղ փչեց և քշեց տերևին իր ծառի մոտ․․․

Ռաֆայել Դանիելյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
Արևմտյան դպրոց 3.2 դասարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով