Գո Հար, Մանկագրություն

Օգնականը

Որոշեցի շտապ օգնել մայրիկին,

Հասակս հասավ ցածր դարակին,

Բոլոր շորերը հատ-հատ հանեցի,

Հագա շորերը ես իմ  հայրիկի,

Ու կոշիկները իմ լավ մայրիկի։

Շորերը շուտով շատ կեղտոտվեցին,

Տարա, խառնեցի ես մեր  լվացքին։

Մեկ այլ դարակից ձեթը հանեցի,

Ճաշի շերեփը ու մի քիչ էլ աղ,

Լվացքի  կոճակն էլ սեղմեցի արագ։

Մինչև լվացքը արագ պտտվի,

Գնամ, շուտ օգնեմ նաև հայրիկին,

Նրա պորտֆելը լավ դասավորեմ,

Ավել թղթերը ճղեմ ու թափեմ,

Մյուսների վրա գրիչով գրեմ։

Վա՜յ, բա՞ քույրիկս՝ շատ կնեղանա,

Նրա համար էլ ճաշ եփեմ հիմա։

Նրա գրքերի վրա էլ գրեմ

Ու տիկնիկների շորերը հանեմ։

Աման-չամանը հատակին շարեմ,

Որ երբ հավաքվի իմ ընտանիքը,

Նրանց կերցնեմ եփած ճաշիկը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով