ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Ժպի՞տ, թե՞ դիմակ

Շատերն ինձ ճանաչում են որպես միշտ ուրախ, երջանիկ մարդ, բայց ամեն ինչ չէ, որ ես ցույց եմ տալիս, երբեմն ժպիտիս հետևում թաքնվում է թախիծ, խորը հիասթափություն և մութ անդունդ: Լայն ժպիտս կարծես լինի թախիծը թաքցնող վարագույր, որը շուրջ բոլորին ժպտում է և բուժում մարդկանց վերքերը, մոռանալով իր սեփական ցավի, խորը վերքերի մասին, սփոփում է սրտեր և քարոզում բոլորին լինել երջանիկ, բայց ավաղ ինքն այն չէ, միշտ ուրախ ու լայն ժպիտը չէ ինչ ցույց է տալիս… Կյանքի բոլոր փուլերում պետք է ժպտալ, կամ կրել ժպիտ, ինչքան էլ դա դժվար թվա, քանի որ հենց այդ ժպիտն է ուժեղ դարձնում քեզ, և մարդկանց դարձնում ավելի երջանիկ: Կգա օր, երբ քեզ կժպտան այն ժպիտով, որը կլցնի հոգիդ …

Դատարկություն

Երբեմն ես ինձ դատարկ զգում եմ: Դատարկություն է հոգումս, սրտումս: Չունեմ մտքեր, չունեմ ցանկություն, չկա ոչինչ: Երբ անգամ փորձում եմ նայել հոգուս հեռավոր խորքերը և գտնել հույսի գոնե մի շող, ոչինչ չի ստացվում՝ միայն խորը, սև, մռայլ դատարկություն, ուրիշ ոչինչ… Չգիտեմ ինչպես գտնել այս խնդրի լուծումը, ինչպես գտնել հույսի շողը, ինչպես լցնել հոգիս, սիրտս վառ ու պայծառ երանգներով: Իրականում դա այնքան էլ հեշտ չէ, պետք է գտնել երջանկության բանձևը, ձգտումը, երազանքը և շարժվել ըստ դրանց: Պետք է գտնել կայնքի նպատակը և սիրտդ, ոգիդ լցնել հույսով, հարազատ մարդկանցով և երջանկությամբ, միայն այդ ժամանակ դու չես լինի թերի ու դատարկ… Գուցե խնդիրն իմ մեջ է: Գուցե ես եմ աշխարհքն անգույն տեսնում ու փորձում եմ գտնել լուծված խնդրի մեկ այլ լուծում: Փորձում եմ ոչինչից ստանալ ամեն ինչ: Գուցե իսկապես այդպես է…

Միլենա Հարությունյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահմալիր,
10-1 դասարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով