Մի անգամ տղան պառկեց քնելու։ Երազում տեսավ, որ ինքը քայլում էր շրջված աշխարհում և տեսավ մի շուն, որը շրջված էր։ Նա շատ վախեցավ, բայց շունը սկսեց մարդու նման խոսել․
-Մի՛ վախեցիր, բալի՛կ, ես չեմ կծի , ես կծել չգիտեմ, ոչ էլ հաչալ գիտեմ։
Տղան հանգստացավ և ուրախ-ուրախ անցավ առաջ։ Հիմա էլ տեսավ մի մարդու, որ քայլում էր ձեռքերի վրա ու ոտքերով բռնել էր հեռախոսը։
-Դուք ո՞վ եք,- վախեցած հարցեց տղան։
-Սովորական մարդ եմ, չե՞ս տեսնում,-պատասխանեց շրջված մարդը։
Տղան շնչակտուր փախավ, մեկ էլ հանկարծ հանդիպեց մի աղջկա։ Նա աչքերին չէր հավատում, աղջիկը գլխիվայր շրջված չէր։
-Բարև Ձեզ, ներեցեք, ո՞վ եք Դուք,-կմկմալով հարցրեց տղան։
-Ես Արփին եմ ,-ասաց աղջիկը։
Տղան հարցրեց․
-Բա որտեղի՞ց հայտնվեցիք այստեղ։
-Ես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից եմ եկել, ուսուցչուհին ասել է, որ «Շրջված երազը» թեմայով հորինուկ գրեմ։
-Վա՜յ, ես էլ եմ դրա համար եկել․․․ Փաստորեն մենք նույն դպրոցից ենք և ունենք ամենալավ ուսուցչուհին,- ուրախացավ տղան։
-Արփի՜, արի,-լսվեց մի ձայն։
-Ահա՜, ընկեր Քրիստինեն է կանչում,- ասաց Արփին։
-Հրա՜նտ, արթնացիր, արդեն շատ ուշ է,- լսվեց մայրիկիս ձայնը։
Ես արթնացա, լվացվեցի,շտապեցի դպրոց․․․
Արփին ոչինչ չգիտեր իմ շրջված երազի մասին։
Հրանտ Ազարումյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր,
Արևմտյան դպրոց 3.2 դասարան