ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Պատրանք

Շրթներկ ՝ թախիծը թաքցնելու համար, դիմափոշի ՝ տխրությունից թողած սպիները փակելու համար և վերջապես օծանելիք՝ երջանկության փոխարեն, ահա թե ինչն է իսկական «ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ»: Թանկարժեք զգեստներ, նորանոր տեխնիկաներ, զարդեր՝ ահա ինչն է մարդուն դարձնում «ՀԱՐՈՒՍՏ»: Խանութներում ցուցադրված գույնզգույն ու շքեղ հագուստներ, իսկ վերևում, այդ նույն զգեստների գովազդը, որոնցում ամեն բան այնքան պայծառ ու երջանիկ է թվում, բայց երբ վերջապես հագնում ես այն ու կանգնում հայելու առաջ, ինչ-որ բան պակասում է, միգուցե կարմիր շրթնե՞րկ, դիմափոշի՞, օծանել՞ք, կամ լայն, բայց կեղծ ժպի՞տ….

 Միլենա Հարությունյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամլիր, 10․1 դասարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով