ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Ծիծաղի մոլորակ

Լինում է, չի լինում, տաղանդավոր մի մարդ է լինում: Մի օր այդ մարդը հավաքում է շատ ծիծաղելի մարդկանց և ստեղծում է մոլորակ: Անունն էլ դնում է Ծիծաղամոլորակ: Այդ մոլորակում բոլորը ծիծաղում էին և այնքա՜ն ուժեղ, որ թռչում էին երկինք: Նրանց առաջնորդը մի օր այնպես բարձր ծիծաղեց, որ հասավ երկրի կենտրոն և տեսավ թռչող ափսե: Այնտեղ էլ իր ծիծաղն ավելի ուժեղացավ, երկնքում յոթ օր երկրաշարժ եղավ: Ծիծաղի ուժից այլ մոլորակ թռավ, և այլևս ոչ ոք նրան չտեսավ: Գիտնականները պարզել են, որ այդ մարդը Աստծո մոտ է:

Արտաշես Սարուխանյան
Հայաստանում Եվրոպական վարժարանի սան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով