ՀԱՍԿԵՐ

Լռություն

Լռություն՝ ամենախորհրդավոր բանը աշխարհում: Լռությունը կարող է ավելի շատ բան ասել քան մարդկային այն անիմաստ խոսքերը, որոնք բերանից դուրս են գալիս և մոռացվում: Լռությունը կարող է և՛ ցավ պատճառել, և՛ ուրախացնել մարդուն այնքան, որքան ոչ մի խոսք չի կարող: Լռությունը և՛ ամենաանկեղծ, և՛ ամենակեղծավոր բանն է միաժամանակ: Որոշների համար լռությունը մի յուրահատուկ աշխարհ է, որտեղ հոգին և մարմինը ներդաշնակ են: Իսկ որոշների համար այն աշխարհի ամենատխուր բանն է: Որոշների հոգին լռության մեջ կարծես թևեր է առնում և սավառնում նրա մտքի ամենախոր և ուրախ անկյուննները, իսկ մյուսների համար այն հոգու բանտ է, որտեղ չկա այն ամենակարևոր բանը՝ ազատությունը: Լռությունը դեռ անվերջ գաղտնիքներ ունի, բայց ամեն մարդ լռությունը տարբեր ձև է պատկերացնում, և քանի դեռ մարդը կա, լռության գաղտնիքները չեն վերջանա, այլ կշատանան: Կմեռնի մարդը կմեռնեն և լռության գաղտնիքները:

Կյանքից թանկ բանը

«Կյանքից թանկ բանը ինչն է»՝ հարցը երբ տալիս ես, ոմանց մտքին մայրն է գալիս, մյուսինը հայրենիքը: Իսկ իմ մտքին մեր հայ զինվորներն են գալիս: Ամեն օր բոլորս աղոթում ենք նրանց համար, բայց ոմանք չեն գնահատում նրանց արած գործը: Որոշները իրենց կյանքն են տվել հանուն մեզ, իսկ մենք, մենք ի՞նչ ենք արել նրանց համար: Մարդիկ արհամարհում են, որ պատերազմ է եղել, և մինչ որդի կորցրած մայրերը իրենց երեխաների շիրիմի մոտ ողբում են, մյուս մարդիկ հրավառություն են անում, ուրախանում են, և երբեք այդ վայրկյաններին չեն մտածում «Իսկ միգուցե ինչ-որ մեկը հիմա իր արցունքների մեջ խեղդվելով լաց է լինում, և սա տեսնելուց հետո չէ, որ նրա հոգին ավելի շատ կսկսի ցավել: Իմ համար պարզապես երազանք է, որ մարդիկ հասկանան դիմացինի վիշտը: մի՞թե շատ բան եմ ուզում: Այդ պատճառով, երբ ես դեռահաս դառնամ, գնալու եմ մեր սահմանները և օգնելու եմ մեր զինվորներին, որ պահեն և պահպանեն մեր պապական հողերը:

Ասե՞մ՝ ինչ եմ ուզում

Բոլորը իրավունք ունեն երազելու: Երազանքները մարդկանց անբաժան ընկերներն են, առանց երազանքներ մարդիկ երբեք լիարժեք չեն լինի: Մարդկանց երազանքները և ցանկությունները տարբեր են՝ կապված մասնագիտությունների և այլ բաների հետ: Կամ ես, մի փոքրիկ աղջնակ, որը ապրում է այս աշխարհում: Ես երազու եմ տեսնել իմ հայրիկին, փաթաթվել նրան և կյանքում առաջին անգամ կարողանամ ասել «Հայրիկ, ես քեզ շատ եմ սիրում»: Առանց նրա աշխարհը ինձ համար փուչ է: Խնդրում եմ մի կորցրեք ձեր կյանքի արժեքը, բայց ես կարծես արդեն դա կորցրել եմ…

Քաոս

Քաոս էր տիրում աշխարհում, ոչինչ չկար: Միայն երկու ամպ էին լողում կասկածելի աշխարհում: Մեկը ճերմակ էր՝ կարծես արագիլ, իսկ մյուսը սև, ինչպես տիեզերքն անծայրածիր: Ցրված էին ամբողջ աշխարհով իրար չտեսնելով, չիմանալով: Մի օր էլ հանդիպում են նրանք այդ սևահեր աշխարհում: Սկսում են վիճել ինչպես չարն ու բարին: Սև ամպը զայրացավ ու բախվեց սպիտակին: Պայթեցին երկուսն էլ՝ և՛ չարը, և՛ բարին: Այդ պայթյունից ստեզծվեց աշխարհը: Ասում են պայթեցին, բայց նորից ծնվեցին և մինչ այսօր վիճում են չարն ու բարին:

Նարե Մալխասյան
Երևանի Լ. Միրիջանյանի անվան155 հիմն. դպրոց
6-րդ դասարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով