ՀԱՍԿԵՐ

Արժանը և նապաստակը

Լինում է չի լինում՝ մի ձի է լինում, անունը՝ Արժան։ Արժանը կատաղի ձի է լինում։ Նա մասնակցում է մրցույթների։ Արժանն ամեն անգամ հաղթանակած է տուն գալիս։ Նա ուննում է եղբայր։ Մի անգամ 2021թ․-ի ապրիլի 22-ին հայտարարվում է մրցույթ երկու եղբայրների միջև։ Մրցույթը սկսվում է 18․00-ին։ Այժմ այդ պահն է, և մրցույթը սկսված է։ Եվ հաղթում է Արժանի եղբայրը։ Բոլորը գովում ու փառաբանում են Արժանի եղբորը։ Արժանը շատ է տխրում, գնում է մի ծառի տակ ու լաց լինում։ Մի նապաստակ է մոտենում և տեսնելով, որ Արժանը լալիս է, հարցնում է․

-Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես լալիս։

Արժանը պատասխանում է․

-Բարև։ Իմ անունը Արժան է։ Ես այսօր մրցեցի եղբորս հետ, և հաղթեց եղբայրս։

-Այդ ինչպե՞ս։ Նա ավելի շա՞տ է մարզվել։

-Այո՛, նա ավելի լուրջ է պատրաստվել։

-Ուրեմն դու պետք է այսօրվանից լուրջ պատրաստվես։ Եվ ես քեզ կօգնեմ։

Արժանը համաձայնվում է, և նրանք սկսում են մարզվել։ Հաջորդ տարի 2022թ-ի ապրիլի 22-ին նորից մրցավազք է։ Այժմ՝ 18․00-ին մրցույթը սկսվում է։ Եվ հաղթում է Արժանը՝ նապաստակի շնորհիվ։ Նրանք որոշում են, որ միշտ միասին կմարզվեն։

Անուշիկն ու Մարին

Կար չկար՝ մի աղջիկ կար։ Նրա անունը Անուշիկ էր։ Նա շատ անբան էր և չէր սիրում դաս սովորել։ Անուշիկը հաճախում էր դպրոց։ Ամեն անգամ ուշացումով էր տեղ հասնում։ Ամեն անգամ ուսուցչուհին հարցնում էր դասը, բայց Անուշիկը չէր պատասխանում, և ուսուցչուհին անբավարար էր գնահատում։ Մի օր Մարին տեսնելով, որ ամեն անգամ Անուշիկը վատ գնահատական է ստանում, որոշում է Անուշիկին առաջարկել, որ միասին դաս պատրաստեն, և բոլոր հարցերը իրեն տա։ Այդպես էլ անում են։ Նրանք սկսում են լավ սովորել և դառնում են լավ ընկերուհիներ։

Եղջերուն

Կար՝ չկար, մի եղջերու։ Եղջերուն ուներ գեղեցիկ եղջյուրներ։ Ապրում էր անտառային հովտում։ Մի օր, եղջերուն տեսավ գայլերի, որոնք վազում էին իր ընկերուհու ետևից։ Եղջերուն գլուխը շրջեց, իբր՝ չի տեսնում և գնաց գետից ջուր խմելու։ Երբ կռացավ, տեսնելով իր ատրացոլանքը՝ վախեցավ։ Երկար նայելով մտածեց, էլի մտածեց և վերջապես հասկացավ, թե ինչո՞ւ է այդքան տգեղ, եթե փրկեր իր ընկերուհուն չէր տգեղանա։ Եվ եղջերուն ամբողջ կյանքը տգեղ մնաց։

               Մարի Բուդաղյան
Երևանի թիվ 166 դպրոց, 6-րդ դասարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով