ՀԱՍԿԵՐ

Գետաձին և ձին

Լինում է չի լինում՝ մի աշխատասեր ձի է լինում: Նա միշտ դես ու դեն է վազում, մարդկանց օգնում:

Լինում է նաև մի գետաձի: Նա այնքան անշխատասեր է լինում, որ միայն նստում է ջրի մեջ ու քեֆ անում:

Մի օր ձին հանդիպում է գետաձիուն, ասում է.

-ի՞նչ է անունդ։

-Գետաձի, իսկ քո՞ անունը:

-Ձի: Բայց ինչ նման են մեր անունները:

-Այո՛, դե արի հանգստանանք միասին:

-Ո՜չ, ես պետք  է մարդկանց տեղափոխեմ, նրանք իմ կարիքն ունեն:

-Սպասիր, եթե մեր անունները նման են, արի գործերն էլ միասին անենք: Սկզբից անենք քո գործը, հետո՝ իմը:

Համաձայնվում են գետաձին ու ձին: Գնում են, որ մարդկանց տեղափոխեն իրենց ցանկացած վայրը: Բայց երբ մարդն ուզում է բարձրանալ գետաձիու վրա, ընկնում է: Ձին օգնում է ընկած մարդուն: Գետաձին տխրում է

-Էհ, սա գործ չի, շատ դժվար է, արի իմը անենք:

Նրանք միասին մտնում են ջրի մեջ և նստում: Գետաձին ուրախանում է, զվարճանում: Իսկ ձին երկու րոպե համբերելուց հետո ասում է.

-Ոչ, այսպես չեմ կարող շարունակել, ինչ կապ ունի, որ մեր անունները նման են, ես իմ աշխատանքը պետք  է  անեմ:

Ձին գնաց մարդկանց օգնելու, գետաձին մնաց իր քեֆին: Նրանք այլևս չխառնեցին իրենց աշխատանքները և ապրեցին ուրախ ու երջանիկ:

Մայիսեյ Ղուլյան
ք. Ստեփանակերտ, 11 տարեկան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով