ՀԱՍԿԵՐ

Ծերունին և այգեպանը

Լինում է չի լինում մի այգեպան է լինում։ Նա շատ էր սիրում ծառեր տնկել և այգի մշակել։
Մի օր նա դուրս եկավ տանից և գնաց այգի գործ անելու, հանկարծ ծառի տակ տեսավ մի ծերունի։ Ծերունին ասաց․

-Որդիս, խնդրում եմ, ինձ մի բաժակ ջուր տուր, և ես քեզ այլևս չեմ անհանգստացնի։

Իսկ այգեպանը ասաց․

-Իհարկե կտամ, առանց խնդրելու։

Վազեց տուն, արագ վերցրեց մի բաժակ ջուր և բերեց տվեց ծերունուն։ Ծերունին օրհնեց այգեպանին և աննկատ հեռացավ։

Այգեպանը սկսեց աշխատել։ Երբ մութն ընկավ, նա վերցրեց բահն ու գնաց տուն։ Առավոտյան նորից գնաց այգի տեսավ, որ ծերունին նորից եկել և նստել է ծառի տակ։ Ծերունին ասաց․

-Որդիս, խնդրում եմ ինձ մի կտոր հաց տուր, և ես կհեռանամ։

Այգեպանն առանց մինչև վերջ լսելու վազեց տուն և մի մեծ կտոր հաց բերեց տվեց ծերունուն, իսկ ծերունին նորից օրհնեց և հեռացավ։

Հաջորդ օրը, այգեպանը գնաց այգի և տեսավ, որ այգին ամբողջովին չորացել է, շատ տխրեց, շրջվեց և տեսավ, որ ծերունին կրկին նստել է ծառի տակ։ Ծերունին ասաց․

-Շնորհակալություն, որդիս։

Եվ հեռացավ։

Այգեպանը նորից շրջվեց և․․․ ի՜նչ․․․ այգին ամբողջովին գեղեցկացել և դարձել էր պարտեզ։ Այգեպանը շատ ուրախացավ։ Նա գլխի ընկավ, որ այս ամենի հեղինակը այդ բարի ծերունին էր։ Այգեպանը հասկացավ, որ լավություն անես՝ քեզ կանես։

Եվա Մաթևոսյան
 Չարենցավանի թիվ 2 դպրոց, 5-ի Բ դասարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով